სიაში დაბრუნება Նորություններ

Ինտերստելար։ Mystery Ensemble

Փետրվարի 24-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ  ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ: Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։ Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ… Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Երաժշտական յուրօրինակ սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ Այս առանձնահատուկ երաժշտական ​​արկածը հիրավի կդառնա 2024 թվականի փետրվար ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս ձմռան ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը: Ուշադրություն․ ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։
ჩვენი პარტნიორები